Ուկրաինայի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ռադիոյի առաջին ալիքը փետրվարի սկզբից Դոմբասում եւ Ղրիմում վերսկսել է հեռարձակումը՝ միջինալիք դիապազոնով:
Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերությունը Նիկոլաեւյան մարզի Լուչ գյուղում տեղադրված 500 կվտ հզորության միջինալիքային հաղորդչի միջոցով ապահովում է շուրջօրյա ռադիոհեռարձակում Ուկրաինայի ամբողջ տարածքում, իսկ ցերեկային ժամերին՝ նաեւ Ղրիմում եւ Դոմբասում: