«Ուկրաինայի համար ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալու գլխավոր պայմանը կուռուպցիա դեմ պայքարն է»,- ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման վերաբերյալ քննարկումների ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:
Նա նշել է, որ թեեւ կոռուպցիան խանգարում է արդյունավետ բարեփոխումներ իրականցնելուն, այնուհանդերձ ԵՄ-ում գիտակցում են, որ ռուսական ագրեսիայի պայմաններում երկիրը դժվար կլինի տանել բարեփոխումների ճանապարհով:
«Ի սկզբանե ռուսական միջամտությունն ուղղված էր Ուկրաինայի ապակայունացմանը, մասնատմանն ու թուլացմանը»,- նշել է Դոմբրովսկիսը՝ հավելելով, որ դրան հակազդելու լավագույն միջոցը մի ամբողջություն լինելն է, կայուն ու բարգավաճ տնտեսության համար ամուր հիմքեր ստեղծելը:
«Կարեւոր պետական ինստիտուտները պետք է ուժեղ եւ անկախ ղեկավարություն ունենան, որպեսզի գործեն առանց քաղաքական, տնտեսական կամ այլ բնույթի միջամտության»,- շեշտել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, հավելելով, որ գերխնդիրներից են նաեւ դատական համակարգի բերափոխումներն ու մաքսանենգնությունն արմատախիլ անելու հրամայականները:
Ըստ ուկրաինական «Այսօր» գործակալության՝ երկրում կստեղծվի հատուկ պորտալ, որպեսզի ցանկացած մարդ ի վիճակի լինի հայտնելու կոռուպցիայի դրսեւորումների մասին: