ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը հայտնել է, որ նախորդ տարի տարածաշրջանում գրանցվել է 1650 երկրաշարժ:
Ամենաուժգին՝ 5.9 մագնիտուդով երկրաշարժը եղել է, Իրանում, Հայաստանի հետ սահմանից մոտ 100-120 կմ հեռավորության վրա:
Անցյալ տարի 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ՝ Իգդիրի տարածքում: