10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Իսրայելին պատկանող ուղեւորատար ինքնաթիռը Թուրքիա է մեկնել փետրվարի 7-ին: Տեւական ընդմիջումից հետո իսրայելական բեռնափոխադրող առաջին ինքնաթիռը Թուրքիա էր մեկնել 2020թ. մայիսին: Թեեւ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղեւորափոխադրումների համար, Թուրքիա թռիչքը թույլատրվել է:
Ավիափոխադրումները դադարեցվել էին 2010-ի մայիսի 31-ին, երբ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացան Գազայի հատվածում թուրքական «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո:
Միջադեպի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի (2014-ին մահացավ նաեւ ծանր վիրավորներից մեկը):
Միջադեպից հետո Թուրքիան հարաբերությունների կարգավորման 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին. ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել եւ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը: