Ա՚ՄՆ Կոնգրեսի վերին պալատը 97 կողմ, երեք դեմ ձայնով հավանություն է տվել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը պահպանելու՝ երկրի մտադրությունը հավաստող բանաձեւին:
Դեմ քվեարկողները դեմոկրատներն են՝ Բարնի Սանդերսը Վերմոնտից, Էլիզաբեթ Ուորենը՝ Մասաչուսեթսից եւ Թոմ Քարփերը՝ Դելավերից:
Բանաձեւի հեղինակներն են Բիլ Հագերթին Թենեսիից եւ Ջիմ Ինհոֆը՝ Օկլահոմայից: Վերջինս «Թվիթեր»-ի իր գրառման մեջ նշել էր, որ բանաձեւը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը մշտական է դարձնում՝ արդյունավետորեն կանխելով դրա դերի նվազեցումը կամ տեղափոխման հնարավորությունը:
Սենատոր Ինհոֆն ընդգծել է, որ սա կարեւոր ուղերձ է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ իրենց դիրքորոշման մասին:
Հագերթին իր հերթին հայտարարել է, որ Երուսաղեմը «Իսրայելի հավերժական ու անբաժանելի. մայրաքաղաքն է»:
Իսրայելում Ա՚ՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխվել էր 2018-ի մայիսի 14-ին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական ջանքերով: