ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Պեկինի «անազնիվ տնտեսական իրողությունների», ինչպես նաեւ Հոնկոնգում տեղի ունեցող ռեպրեսիաների եւ Սիցզյան-Ույգուրյան Ինքնավար շրջանում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի առնչությամբ:
Չինաստանի եւ ԱՄՆ առաջնորդները, ի թիվս այլեւայլ քաղաքական եւ տնտեսական հարցերի, շոշափել են կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքին, ինչպես նաեւ կլիմայի փոփոխություններին առնչվող հարցեր:
Բայդենի վարչակազմի ներկայացուցյիչը հայտարարել է, որ Սպիտակ տունը, հակառակ մի շարք տարաձայնություններին, ամեն կերպ ձգտում է երկխոսության մեջ մտնել պաշտոնական Պեկինի հետ: