Ըստ Արմենպրեսի՝ 2020 թվականի ընթացքում Լոռու մարզում ապօրինի անտառահատումների արձանագրված դեպքերը՝ նախորդ տարվա համեմատ, ավելացել են 45%-ով։
Դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020-ին արձանագրվել է ապօրինի ծառահատման 263 դեպք, որոնցից 138-ով հարուցվել են քրեական գործեր: Ապօրինի անտառահատումներին առնչվող 7 քրեական գործ հարուցվել է անտառների պահպանության համար պատասխանատու պաշոնատար անձանց կողմից տարաբնույթ առերեւույթ կոռուպցիոն հանցավոր արարքների կապակցությամբ:
Քրեական այդ գործերով պատճառված վնասի ընդհանուր չափը 453 մլն ՀՀ դրամ է: Դրանից վերականգնվել է 1 մլն 387 հազար 780 դրամը։ Մնացածի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:
Հարուցված քրեական գործերից 26-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 29 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: