Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական հանդիպմանը 3 միլիարդ դոլարի նոր վարկ խնդրել ՌԴ-ից:
Ըստ որոշ աղբյուրների՝ հանդիպումը տեղի կունենա Սոչիում, փետրվարի 20-ից հետո:
Կրեմլում հաստատել են երկու երկրների առաջնորդների հանդիպման նախապատրաստման մասին տեղեկությունը: