Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում կաջակցեն Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային եւ Ուկրաինային:
ԵՄ-ն ու ԱՀԿ-ն երեք տարվա ընթացքում 40 միլիոն եվրո կծախսեն նշված երկրներում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիությունն ապահովելու նպատակով:
ԱՀԿ-ն հայտնել է, որ ֆինանսական միջոցները նախ կուղղվեն ռազմավարական ոլորտի հրատապ կարիքներին ՝ ծրագրավորմանը, սարքավորումներին, բուժաշխատողների վերապատրաստմանն ու տեղեկատվությանը: Այնուհետեւ կաջակցեն պատվաստանյութերի արդյունավետ տեղաբաշխմանն ու մոնիթորինգին: