Լեռնային Ղարաբաղում (Արցախում) տանուլ տված պատերազմի, տնտեսական անկման եւ քաղաքական հիասթափությունների հետնապատկերին Հայաստանում լայն թափ են հավաքում ոչ միայն զանգվածային արտագաղթի, այլեւ ժողովրդագրության թեմայով խոսակցությունները:
Պատերազմից հետո եւ համավարակի պայմաններում հանրության շրջանում տագնապալի տրամադրություններ են տիրում:
Խոսակցություններ են տարածվում բնակչության թվի կրճատման վերաբերյալ: Սակայն նման կարգի ցանկացած բանավեճին լավագույնս պատասխանում են վիճակագրական տվյալները:
Պազվում է՝ 2019-ի համեմատ նախորդ տարի Հայաստանում ծնելիության մակարդակն աճել է 0,9%-ով (համապատասխանաբար՝ 36041 եւ 36448 նորածին):
Նույն այդ ժամանակամիջոցի համեմատ երկրում արձանագրվել է մահացության 35%-ի աճ (համապատասխանաբար՝ 26186 եւ 35371 մարդ), ընդ որում՝ ղարաբաղյան պատերազմում զոհված ոչ բոլորն են նշված այս վիճակագրությունում:
Բնական աճի շնորհիվ բնակչություն ավելացել է 1077 մարդով: