ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է համացանցում շրջանառվող այն լուրերը, թե Հայաստանում իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում։
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը եւ հորդորում բացառապես հետեւել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»։