Թուրքիայի պետական TRT1 հեռուստաընկերությունը եթերում ցուցադրվել է Անկարայի ազդեցության ոլորտի հավանական ընդլայնման էլեկտրոնային քարտեզը:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ քարտեզը պատրաստած Stratfor ընկերությունը կանխատեսում է, որ մինչեւ 2050-ը Թուրքիան իր ազդեցության ոլորտը կտարածի Բալկանյան երկրների, Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի, Անդրկովկասի, Միջին Ասիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի մի հատվածի վրա:
Անկարայի շահերի հիպոթետիկ քարտեզում են հայտնվել Հյուսիսային Կովկասի երկրները, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի եւ Աստրախանի մարզերը, Կալմիկիան եւ ՌԴ եվրոպական հատվածի հարավային մի շարք շրջաններ:
Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի ազդեցության գոտում կարող են հայտնվել Լատվիան, Լիբիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Սիրիան, Հունաստանը, Կիպրոսը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Յեմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ նախկին Խորհրդային Միության միջինասիական հանրապետությունները: