Ըստ «Fars» լրատվական գործակալության՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Դրա մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը:
«Այդ միությունը համախմբել է տարածաշրջանի երկրներին եւ ստեղծել ազատ առեւտրի գոտի: Իրանը բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ եւ մեկնարկել է անդամակցությանը պատրաստվելու գործընթացը»,- Մոսկվա կատարած այցից հետո հայտնել է խորհրդարանի խոսնակը: