Աշխարհի 7 միլիարդ 795 միլիոն բնակչից նոր կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ընդհանուր առմամբ 159,3 միլիոնը կամ մոլորակի բնակչության ավելի քան 2 տոկոսը:
Հաշվարկներն արվել են տարբեր երկրների իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ աշխարհում առաջին անգամ պատվաստվածների թիվն ավելի շատ է, քան կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ 107,8 միլիոն մարդ:
ԱՄՆ-ում պատվաստվել է ավելի քան 48 միլիոն մարդ կամ բնակչության 14 տոկոսը: Չինաստանում՝ ավելի քան 40 միլիոն մարդ, Մեծ Բրիտանիայում՝ 14,1 միլիոն մարդ կամ բնակչության 21,1 տոկոսը:
Ընդ որում Մեծ Բրիտանիայում պատվաստվածների 65 տոկոսը անդրծովյան տարածքների, Նորմանդական կղզիների եւ Մեն կղզու բնակիչներն են:
Հնդկաստանում պատվաստվել է 7 միլիոն մարդ, Իսրայելում՝ 6,2 միլիոն մարդ կամ բնակչության 69,3 տոկոսը: Արաբական Միացյալ Էմիրություններում պատվաստվել է բնակչության 49,8 տոկոսը, Սեյշելյան Կղզիներում՝ 49,7 տոկոսը:
Ռուսաստանում, որտեղ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4 027 748 մարդ, արդեն 2,2 միլիոնը պատվաստվել է «Սպուտնիկ V» պատրաստուկի առաջին բաղադրիչով: