Բայդենը կենտրոնանալու է Սիրիայում իրավիճակի կարգավորման դիվանագիտական ուղիների վրա եւ սերտորեն համագործակցելու է Թուրքիայի հետ,- ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիլյամ Ռոբուկը:
«Սա չի կարող չուրախացնել Անկարային, քանի որ ինքը՝ Բայդենը, հասկացրել է, որ քրդերի նկատմամբ իր քաղաքականությունը տարբերվելու է նախկին նախագահ Թրամփի վարած քաղաքականությունից: Թրամփի վարչակազմը ակտիվորեն աշխատում էր Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունները միավորելու ուղղությամբ, սակայն այդ նախագծերը չիրականացան Թուրքիայի վճռական դիրքորոշման շնորհիվ: Բայդենի վարչակազմը հեռանում է Սիրիայի հարցում վարվող նախկին քաղաքականությունից»,- մեկնաբանում է թուրքական Türkiye պարբերականը։
Ուիլյամ Ռոբուկը, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչն է, ասում է, թե ԱՄՆ-ը չի աջակցում Իրաքին եւ Սիրիային պատկանող տարածքներում քրդական պետության ստեղծման գաղափարին եւ որ Բայդենի համար Սիրիան առաջնահերթություն չէ: