Թուրքական «Անադոլու» գործակալությունը գրում է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում ամերիկյան SpaceX ընկերության հետ՝ ուկրաինական հեռակառավարվող զոնդավորման «Сич 2-1» արբանյակը մերձերկրյա ուղեծիր արձակելու շուրջ:
Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի նախարար Օլեգ Ուրուսկին նշել է, որ Իլոն Մասկի ընկերության հետ քննարկվում է ուկրաինական արբանյակի եւ Falcon 9 կրող ծանր հրթիռի համատեղելիությունը: