ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները Լեռնային Ղարաբաղի (Արցախի) «Մարտակերտ» մարտական զորավարժարանում պլանային ուսումնական վարժանքներ են անցկացրել։
Գործողությունների ընթացքում հղկվել են ականանետերը մարտական վիճակի բերելու հմտությունները: Կրակի վարման ընթացքում հրետանավորները կատարելագործել են նաեւ հաշվարկների ներդաշնակությունն ու արագությունը, կրակային կայանքների փոփոխության նշանառումը՝ կոորդինատներով եւ ըստ թիրախի բնույթի։
Անցկացվել են թիրախների հետախուզության եւ կրակային դիրքերի փոփոխության նորմատիվային վարժանքներ։
Եզրափակիչ փուլում կատարվել են փակ կրակային դիրքերից ուսումնական հրաձգության վարժանքներ՝տարբեր հեռահարությունների դիտարկվող եւ ոչ դիտարկվող թիրախների ուղղությամբ:
Մարտական պատրաստության պարապմունքներին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող: