Փետրվարի 13-ին՝ հայաստանյան երկրաշարժի օրը՝ գրեթե նույն ժամերին, գիտնականներն արտասովոր սեյսմիկ ակտիվություն են գրանցել նաեւ Խաղաղ օվկիանոսի Լուայոթ (Լոյալթի) կղզու շրջանում (Ավստրալիա):
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ շաբաթ օրը 7,1 մագնիտուդ ուժգնությամբ (6 բալ՝ ըստ ճապոնական յոթբալանոց սանդղակи) երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի մեկ այլ՝ Ճապոնիայի հյուսիս-արեւլյան հատվածում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում: Հետցնցումները շարունակվել են նաեւ կիրակի:
Մասնագետների գնահատմամբ, ցնցումներն արձանագրվել են խաղաղօվկիանոսյան եւ ավստրալիական սալերի հատման տեղում: Կործանարար ցունամիի սպառնալիք կա Ավստրալիայից ոչ հեռու Լորդ Հաու կղզու տարածքում:
Գիտնականները հայտարարել են, որ շիկացած հանքաշերտերը վեր են խոյանում Միջինատլանտյան լեռնաշղթայի ստորոտի՝ ավելի քան 600 կիլոմետր խորությունից: