«Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգա Բոկերիան ընդդիմության հավաքից հետո հայտարարել է, որ փետրվարի 25-ին եւ մարտի 31-ին Թբիլիսիում ու մարզերում հանրահավաքներ կանցկացվեն:
«Փետրվարի 25-ի երթը, իհարկե, խորհրդանշական է։ 100 տարի առաջ տեղի ունեցավ Վրաստանի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունը, մենք կորցրինք մեր ազատությունը: Իվանիշվիլիի ռեժիմն ու նրա տխրահռչակ համախոհներն էլ այսօր են իրենց գործողություններով սպառնում մեր երկրի ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը»,- ասել է Բոկերիան: