Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքեւ կառուցված ապօրինի շենք շինությունները, քարաշեն կիսակառույցները, երկաթյա տնակները, տաղավարներն ու պարիսպները:
«Ֆեյսբուքի» իր էջում գրառման մեջ նախարարը նշել է որ ապամոնտաժումն անչափ կարեւոր ու առանցքային է Սեւանա լճի ջրային պաշարների, կենդանական եւ բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման առումով: