Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ պատերազմի հետեւանքով Արցախի վարելահողերի 75-80%-ը, ինչպես նաեւ արոտավայրերի զգալի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Բեգլարյանը նշել է, որ քննարկվում է ավելի ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգացնելու տարբերակը, օրինակ` ջերմոցների կառուցումը:
Նա հավելել է, որ ինտենսիվ գյուղատնտեսությունը, ներառյալ` այգեգործությունը կխթանվի, իսկ նոր կառուցվելիք համայնքներում բնակիչների տները նախագծվելու են այնպես, որ տնամերձ հատվածում հնարավոր լինի կառուցել, օրինակ` ջերմոց:
Ըստ Բեգլարյանի՝ այս պահին Արցախում բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարը դեռեւս Հայաստանում են: