Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մտադիր է առաջիկա 5 տարում 2 միլիարդ դոլար ներդնել կլիմայի փոփոխությունների դեմ ուղղված նախագծերում:
Գեյթսի կարծիքով կլիմայական աղետների կանխարգելման համար նորարարական քայլեր են պետք:
Նա կոչ է արել առաջիկա տասնամյակում համաշխարհաին մասշտաբով հնգապատիկ ավելացնել պետական ներդրումները՝ էկոլոգիական էներգակիրների հետազոտման եւ մյուս կլիմայական նորարարությունների ուղղությամբ:
Գեյթսի հաշվարկներով հետազոտությունների համար տարեկան կպահանջվի ավելի քան 110 միլիարդ դոլար:
«Ինչպես խուսափել կլիմայական աղետներից» իր գրքում Գեյթսը կոչ է արել մինչեւ 2050-ն վիթխարի բնապահպանական եւ տնտեսական աղետներից խուսափելու համար ամբողջովին դադարեցնել ածխածնի երկօքսիդի (СО2-ի) արտանետումները մթնոլորտ:
Բիլ Գեյթսը կնոջ՝ Մելինդայի հետ ղեկավարում է զարգացող երկրներում վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարով եւ ԱՄՆ-ում առողջապահության եւ կրթության ծրագրերով զբաղվող բարեգործական հիմնադրամը, որի միջոցով հարյուր միլիոնավոր դոլարներ են հատկացվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման, ինչպես նաեւ համավարակի ընթացքում խոցելի խավի աջակցության համար: