Չինաստանի հարավ-արեւմտյան Տիբեթի ինքնավար շրջանի հիվանդանոցի բժիշկները 5G ռոբոտի օգնությամբ Լհասայից (Սինյուհա) 400 կիլոմետր հեռավորության վրա՝ Նաչգու քաղաքի հիվանդանոցում գտնվող հիվանդ կնոջ ուլտրաձայնային սկանավորում են կատարել:
Ռոբոտի կառավարումն իրականացվել է 5G ցանցի միջոցով, իսկ ուլտրաձյանային պատկերը ցուցադրվում էր իրական ժամանակով, որի ընթացքում կնոջը ախտորոշում էր արվել:
Սա Տիբեթում 5G ցանցի միջոցով իրականացված առաջին ուլտրաձայնային հետազոտությունն էր:
Ախտորոշումը հաստատելուց հետո Լհասայի բժիշկները Նաչգուի իրենց գործընկերներին են ներկայացրել կնոջ բուժման ծրագիրը:
Ըստ էության ախտորոշումը, որը հիվանդից կխլեր երկու օր՝ ախտորոշման կենտրոն հասնելու եւ վերադառնալու համար, հնարավոր է եղել իրականցել ընդամենը 10 րոպեում:
Տեղական իշխանությունները զարկ են տալիս 5G-ի հիմքի վրա հիմնված հեռակառավարվող ախտորոշմանը՝ հատկապես բժշկական անհրաժեշտ սարքավորումներից զուրկ ծայրագավառի բնակիչներին առավել որակյալ եւ օպերատիվ բուժսպասարկում ապահովելու համար: