ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստանում է։
Ռուս-վրացական հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը Շվեդիայի նախագահության առաջնահերթություններից է:
ԵԱՀԿ նախագահը կհանդիպի Վրաստանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, հաշտեցման եւ քաղաքացիական ինտեգրման հարցերով նախարարի, խորհրդարանի անդամների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում շվեդ դիվանագետը կայցելի Խուրվալեթի գյուղ՝ վրաց-օսական շփման գիծ: