Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ է ուղարկել մանրամասն հաղորդում, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը՝ կոպտորեն խախտելով միջազգային պահանջները:
«Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:
Հաղորդման մեջ շեշտված է, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը եւ քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը՝ նպատակային լարվածություն առաջացնելով եւ հոգեկան տառապանքներ պատճառելով հասարակությանը, առաջին հերթին՝ գերների ընտանիքներին։