Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։
Հայրապետյանը զրուցակցին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ եւ լավագույն բարեմաղթանքներ հղել Իրանի բարեկամ ժողովրդին։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերին:
Սեյեդ Մահդի Ֆարշադանն արժեւորելով Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմաբնույթ համագործակցությունը, հայտնել է, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այցելել Հայաստան՝ համագործակցության խորացման հեռանկարներն առավել հանգամանալից քննարկելու նպատակով։