Արցախի կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման, պետական մարմիններին, ընկերություններին պատկանող մարդատար ավտոմեքենաների օտարման եւ աճուրդի մասին:
Հրապարակված ցանկի համաձայն՝ ընթացիկ տարվա մարտի 5-ին աճուրդի է հանվելու 9 թանկարժեք մարդատար ավտոմեքենա, որոնց մեկնարկային գինն ըստ տարեթվի ու մակնիշի՝ համապատասխանաբար 11.7 միլիոնից մինչեւ 25.2 միլիոն դրամ է:
Բոլոր ավտոմեքենաների ընդհանուր արժեքը՝ մեկնարկային գներով, 149.8 միլիոն դրամ է:
Մարտի 3-ին աճուրդի են հանվելու նաեւ Արցախի ՆԳ նախարարության ավտոպարկի հինգ ավտոմեքենա՝ ընդհանուր առմամբ 1.9 միլիոն դրամ մեկնարկային արժողությամբ:
Ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաակ Բեգլարյանի՝ թանկարժեք ծառայողական ավտոմեքենաների վաճառքից գոյացած գումարը կուղղվի պետական բյուջե՝ հանրային կարիքները հոգալու նպատակով: