Ըստ «Արմենպրես»-ի՝ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին, ասել է, որ այն պետք է իրականացվի միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգմամբ, եւ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին հիշեցնի դրա մասին:
Դեսպանը նշել է, որ Գերմանիան եւս պատերազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է համարում ԼՂ հակամարտությանը վերջ դնելու ճանապարհին՝ խնդրի երկարատեւ լուծման հարցում լիարժեքորեն աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Նա հավելել է, որ պետք է ջանք չխնայել հանուն հակամարտության բանակցային, խաղաղ, համապարփակ եւ կայուն կարգավորման եւ ԼՂ կարգավիճակի հստակեցման:
Դեսպանը նշել է նաեւ, որ պատերազմից տուժած անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելը դոնորների միջազգային հանրության՝ այդ թվում՝ Գերմանիայի օրակարգի առաջնահերթություններից է: