Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը երկօրյա այցով ժամանել է Հայաստան:
«Բարի օր, Հայաստան: Հրաշալի է առաջին անգամ Հայաստանում լինելը: Ես վայելում եմ Երեւան տանող ճանապարհի գեղեցիկ տեսարանները: Հայաստանը Միացյալ Թագավորության կարեւոր եւ արժեքավոր գործընկերն է, եւ իմ այս այցի ընթացքում ակնկալում եմ մեր երկրների միջեւ առավել սերտ կապերի հաստատումը»,- գրել է Ուենդի Մորթընը «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Նախարար Մորթընը Երեւանում պաշտոնապես կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը, այնուհետեւ կայցելի Վանաձոր: