Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանում, համատեղության կարգով նաեւ ՀՀ-ում հավատարմագրված Կատարի պետության դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին։
Կատարի դեսպանը ՀՀ դեսպանին է հանձնել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի գրությունը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
Դեսպանները քննարկել են 2021թվականի․ ընթացքում Հայաստանի եւ Կատարի միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները։