Փետրվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Մեկ օր անց Բաքվում կլինի նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին:
Սա եռակողմ ձեւաչափով իններորդ հանդիպումն է: