ՀՀ գլխավոր դատախազությունn իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «e-draft» կայքում հանրային լայն քննարկման է դրել նախագիծ, որով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք է սահմանվում պետական եւ տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար:
Միաժամանակ նախագծով առաջարկվում է ծառայողական պարտականությունները կատարող պետծառայողին ԶԼՄ-ով կամ հրապարակային այլ եղանակով վիրավորելու կամ զրպարտելու դեպքում տուգանքը սահմանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկել՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: