Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ ԵԱՀԿ նախագահ՝ Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Վրաստանի գրավյալ տարածքներում՝ ընդգծելով տարածաշրջանում ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի դերի ամրապնդման կարեւորությունը:
«Իմ առաջարկն է ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության ընթացքում կին առաջնորդների մասնակցությամբ Վրաստանում անցկացնել միջազգային խորհրդաժողով՝ քննարկելու տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները եւ դրանց խաղաղ կարգավորման ուղիները»,- ասել է Վրաստանի նախագահը: