Կառավարությունը պահուստային ֆոնդից 470 մլն դրամ կհատկացնի Քաղաքաշինության կոմիտեին՝ Սյունիքի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետեւանքով իրենց տներից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը նշել է, որ առաջին փուլում շատ արագ կսկսվեն 13 բնակելի տների շինաշխատանքները: Երկրորդ փուլում կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները, երրորդ փուլում հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ կհիմնվեն: