Ըստ «Արմենպրես»-ի՝ Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 աճյուն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Շուրջօրյա աշխատանք է տարվում, եւ մարմինների թիվը, որոնք պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է: Ակնկալվում է, որ նույնականացման գործընթացը շուտով կավարտվի»,-ասել է նախարարը եւ հավելել, որ, հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3450 մարմինների փորձաքննություն: