ՀՀ քաղաքաշինության պետկոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանի կարծիքով՝ Հայաստանի տարածքի գերակշիռ մասը, նաեւ Երևանը, սեյսմիկ բարձր գոտում է, սակայն հայաստանյան բազմաբնակարան շենքերի 70-75 տոկոսը չի համապատասխանում կառուցապատման գործող նորմերին, եւ դրանց մի մասը ենթակա է ապամոնտաժման:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Ռուզաննա Ադամյանը նշել է, որ 1994-ին մշակվել են սեյսմակայուն շենքերի նախագծման նորմեր, որոնք 3 անգամ լրամշակվել են, վերջինը՝ 2020-ին:
Պաշտոնյան ընդգծել է, որ բնակֆոնդի 25-30 տոկոսը՝ հատուկ տեխնոլոգիաներով կառուցվող այժմյան բազմաբնակարան շենքերը, բավարարում են նախագծային նորմերին եւ 9 բալին համարժեք երկրաշարժադիմացկուն են: