Ըստ «ԻՐՆԱ» գործակալության՝ մարտի 10-12-ը Իրանի Քիշ կղզում ոչ նյութական մշակութային ժառանգության ծրագրի շրջանակում, կանցկացվի պարկապզուկի միջազգային փառատոն:
Փառատոնի քարտուղարության տվյալներով, միջազգային այդ միջոցառմանը պարկապզուկ փչողներ են հրավիրված Հունաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, Ալժիրից, Գերմանիայից, Թունիսից, Թուրքիայից, Ավստրիայից, Հնդկաստանից եւ Պարից ծոցի երկրներից:
Միջոցառման նպատակը աշխարհի երաժշտասեր զբոսաշրջիկների մեջ Իրանի հանդեպ հետաքրքրություն արթանցնելն ու նրանց ծանոթացնելն է երաժշտական ինքնատիպության մաս կազմող իրանական ավանդական գործիքի հետ: