ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը Համաշխարհային պարենային ծրագրի տվյալներին հղում անելով, հայտնել է, որ սիրիացիների գերակշիռ մասը պատերազմի պատճառով չքավոր է դարձել:
Ավելի քան 12 միլիոն մարդ կամ բնակչության 60 տոկոսը սովահարության եզրին է: Նվազագույն պարենային զամբյուղի գինը (234 դոլար) միջին աշխատավարձից բարձր է:
Ի լրումն այդ ամենի՝ երկրում մոլեգնում են համավարակը, տնտեսական ճգնաժամն ու սննդամթերքի աղետալի գնաճը. որոշ մթերքներ թանկացել են 236 տոկոսով: Շատ սիրիացիներ կորցրել են աշխատանքն ու համալրել չքավորների բանակը:
Ամբողջ Սիրիայի տարածքում դրությունը մինչեւ 2021-ի հուլիս շտկելու համար կպահանջվի 375,3 միլիոն դոլարի օգնություն: