Ըստ ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականի՝ Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին հայտարարել է, որ գարնանը կմեկնարկի Մցխեթի-Ստեփանցմինդա-Լարս (Ռազմավիրական ճանապարհ) ավտոմայրուղու Քվեշեթի-Կոբի հատվածում նոր ճանապարհի ու թունելի կառուցումը, որը կապահովի փոխադրամիջոցների անարգել երթեւեկությունը:
Քվեշեթի-Կոբի 9 կիլոմետրանոց թունելը փորելու համար 15 մետր տրամագծով հորատող սարքավորումներն արդեն Վրաստանում են:
Նախգծի շրջանակում նախատեսվում է կառուցել 22,7 կմ ճանապարհ, վեց կամուրջ եւ հինգ թունել, դրանց թվում՝ Խաչի լեռնանցքի 9 կիլոմետրանոց թունելը, որը կդառնա ամենաերկար թունելն ու Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը:
Ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթեւեկությունը վատ եղանակի պատճառով փակվել է փետրվարի 15-ից, հերթի մեջ են ավելի քան 2000 բեռնատար: