Գեորգի Գախարիայի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ներկայացրեց նոր թեկնածուին՝ ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Վարչապետի պաշտոնում նա եղել էր նաեւ 2013-2015 թվականներին:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել թիմակիցներին վստահության համար ու նշել, որ կարգուկանոնը վերականգնելու ժամանակն է:
«Առաջին տեղում կորոնավիրուսի համաճարակը, գործազրկությունն ու բնակչության ծանր վիճակն են: Կվերականգնենք հավասարակշռությունն ու կարգուկանոնը եւ՛ տնտեսության, եւ՛ այլ ուղղություններով, ինչը կարեւոր է Սահմանադրության շրջանակում երկրի բարելավման համար»,- ասել է նա: