Ըստ ուկրաինական «Կորեսպնոդենտ» գործակալության՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Իրանի իշխանությունները մտադիր են նոր սահմանափակումներ մտցնել ՄԱԳԱՏԷ-ի տեսչական խմբի համար:
Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադի տվյալներով՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին փետրվարի 20-ին կժամանի Իրան՝ երկրի իշխանությունների հետ միջուկային համաձայնագրի շուրջ քննարկումներ անցկացնելու եւ նոր պայմանավորվածությունների նպատակով:
Գրոսսիի տվյալներով Թեհրանը ներկայում ուրանը թույլատված 3,67%-ի փոխարեն հարստացնում է 20%-ի չափով: Սպահան քաղաքի միջուկային օբյեկտում արտադրվել է 3,6 գրամ մետաղական ուրան, որը կարող է օգտագործվել ատոմային ռումբի թողարկման համար: