Ըստ Irna գործակալության՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է «ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել»:
«Այդ միություններին անդամակցելը շատ կարևոր է»,-ասել է Ռոհանին և ընդգծել, որ ԵԱՏՄ-ն արտահանման հարցում Իրանին շատ է աջակցել:
Իրանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով Թեհրանը կկարողանա ակտիվ ներկայություն ապահովել տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս: