Իսրայելական «9 TV» գործակալությունը հայտնում է, որ Սպիտակ տունն անհատական պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի 43 քաղաքացիների նկատմամբ, որոնց մեղադրել է «բելառուսական ժողովրդավարության վիժեցման համար»:
Թեեւ սեւ ցուցակում հայտնված բելառուսցի պաշտոնյաների անունները չեն հրապարկվել, սակայն հայտնի է, որ խոսքը խաղաղ ցուցարարների ձերբակալություններին մասնակցած, ինչպես նաեւ լրագրողների, ուսանողների ազատազրկման դատավճիռ կայացրած դաստավորների, դատախազների, արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապահ մարմինների ղեկավարների, նաեւ ներքին գործերի նախարարության շարքային աշխատակիցների մասին է:
Նոր պատժամիջոցները՝ որպես պատասխան, հետեւել են երկուական տարով ազատազրկման դատապարտված «Բելսատ» հեռուստաալիքի լրագրողներ Եկատերինա Անդրեեւայի եւ Դարյա Չուլցովայի դատավճռին:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի 23 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: