Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Պեյնը վերահաստատել է, որ Ավստրալիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող գործընթացին՝ շեշտելով, որ ժողովրդի ինքնորոշման եւ հավասար իրավունքների սկզբունքները Լեռնային Ղարաբաղը կտանեն մշտական խաղաղության:
Ըստ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի՝ արտգործնախարարը ողջունել է պատերազմական գործողությունների դադարեցումը՝ կողմերին հորդորելով հարգել ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովրդի ինքնորոշման սկզբունքները՝ հավատարիմ մնալով Հելսինկյան եզրափակիչ ակտին:
Մարիս Պեյնը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: