Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Բրյուսելում եվրոպացի պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը՝ չնայած Ալեքսեյ Նավալնիի շուրջն ստեղծված իրադրությանը, պետք է ուղիներ փնտրի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար:
Մաասի գնահատմամբ՝ Մոսկվայի եւ Բրյուսելի հարաբերությունները խզման եզրին են:
«Մենք Ռուսաստանի կարիքն ունենք՝ միջազգային շատ հակամարտությաններ կարգավորելու համար»,- ասել է նախարարը: