ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարի դատարկության պատճառը լոգիստիկ խնդիրներն են. հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար նախարարի հրամանով սկսվել է ծառայողական քննություն: