Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանն ԱՄՆ-ից ուղերձ է ստացել երկրում դատապարտված ամերիկացիների առիթով: Ուղերձն Իրանի ղեկավարությանն է փոխանցել Թեհրանում շվեյցարական դիվանագիտական առաքելությունը: Թեհրանն ու Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ չունեն: Նրանց միջեւ երկխոսությունը հիմնականում ընթանում է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով:
ԻԻՀ արտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ ԱՄՆ-ն Իրանում ձերբակալված իր քաղաքացիների ազատ արձակման հարցով ուղիղ բանակցությունների մեջ չի մտել, հիշեցնելով, որ ԱՄՆ-ի բոլոր ուղերձներն արվում են կամ արտաքաղաքական գերատեսչությունների կամ Շվեյցարիայի միջոցով: