Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Սոչիում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները՝ տարածաշրջանային վարչական կառույցների ղեկավարների միջեւ ամենամյա հանդիպումների շրջանակներում:
Պուտինն անչափ կարեւորել է այդ հանդիպումները, նշելով, որ դրանց ընթացքում տարածաշրջանային փոխգործակցության մակարդակով ՌԴ-ն եւ Բելառուսը տնտեսական եւ մարդկային կապերի ահռելի ծավալ են կուտակել:
Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի գրեթե բոլոր «ճանապարհային քարտեզները» պատրաստ են ստորագրման: Նա նաեւ նշել է, որ Մոսկվայի ֆինանսական օգնությունը Մինսկին ճիշտ ժամանակին էր եւ կարեւոր. փողը քամուն չեն տվել: