Ըստ The Jerusalem Post պարբերականի՝ Իսրայելում COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստման սկզբից մինչեւ օրս գրեթե 3 միլիոն իսրայելացի արդեն ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին, առաջին չափաբաժնով պատվաստվել է ավելի քան 4,3 միլիոն մարդ:
Համավարակի բռնկումից ի վեր Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 750 հազար մարդ, մահացել է ավելի քան 5,5 հազարը: