Միջերկրական ծովի Իսրայելի ափի մեծ մասում՝ մոտ 190 կիլոմետր, տասնյակ տոննա մազութ է լցվել՝ հանգեցնելով խոշորագույն բնապահպանական աղետի:
Հազարավոր կամավորներ եւ զինվորականներ լծվել են աղետի հետեւանքների վերացմանը, որն ամիսներ կամ նույնիսկ տարիներ կարող է տեւել:
Աղետի հատվածում հարյուրավոր անշնչացած կրիաներ, ձկներ եւ թռչուններ են հայտնաբերվել:
Ենթադրվում է, որ աղետի պատճառը փոթորկից վնասված եւ ափից 50 կիլոմետր հեռու գտնվող նավից վառելիքի արտահոսանքն է: Կասկածի տակ են աղետից առաջ այդ հատվածում գտնված եւս ինը նավ:
Մասնագետներն ավելի ստույգ տեղեկություն են փորձում քաղել արբանյակային լուսանկարներից: Մեղավորները ստիպված կլինեն միլիոնավոր դոլարների վնասի փոխհատուցում վճարել: